Հեռուստատեսային շոու-ծրագրից հայտնի բժիշկը նշանակվել է նախարարի խորհրդական

Հեռուստատեսային շոու-ծրագրից հայտնի բժիշկը նշանակվել է նախարարի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Բուժ ինֆո» հեռուստատեսային ծրագրի հաղորդավար, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական:

Տեր-Մինասյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը»,-գրել է Վահե Տեր-Մինասյանն ու վստահեցրել, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության:

Վահե Տեր-Մինասյանը մասնագիտությամբ ուռուցքաբան-գինեկոլոգ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում