ԿԳ նախարարը 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է համարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է, սակայն դրանում պետք է ճիշտ բովանդակություն դնել: Բուհերի որոշ հիմնական առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը:
«Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն կա իսկապես: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը լավն է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն: Օրինակ՝ բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ համալսարանների դոմինանտ որոշ ֆակուլտետների առարկաները պարտադիր դասավանդվում են այլ ֆակուլտետներում: Այդպիսի առարկաներից են իրավագիտությունը, բնապահպանությունը: Եվ հենց այդ հիմնական արարածները կարող են դասավանդվել ավագ դպրոցներում:
Հարությունյանը նկատեց նաև, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունները լավագույնս չեն կատարում իրենց գործը: Եվ շատերը միջին մասնագիտական կրթություն ստանալու համար գնում են բուհեր: Այս հարցով ևս պետք է զբաղվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում