Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցներում Վերջին զանգի համար կազմակերպվող դրամահավաքները հրատապ լուծում եմ պահանջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում ու հավելեց՝ շատ դպրոցներում այն կանխվել է:
«Հրատապ լուծման խնդիր եմ համարում դրամահավաքները: Այս գործում մենք արդեն ունենք լուրջ հաջողություններ: Շատ դպրոցներում դրամահավաքները կանխված են, և հետ են վերադարձվում գումարները»,-ասաց նախարարն ու հավելեց, որ որոշ գործերով արդեն զբաղվում է ՀՀ ոստիկանությունը, իսկ մեկով՝ Ազգային անվտանգության ծառայությունը:
Տեսչական մարմինը և նախարարության համապատասխան վարչությունը ևս աշխատում են այդ դեպքերի կանխման ուղղությամբ: «Մենք նպատակ չունենք նրանց բանտեր ուղարկել, բայց արտառոց դեպքերում նրանք բանտեր կգնան, և դա դաս կլինի մյուսների համար»,- նշեց Հարությունյանը:
Նախարարի կարծիքով՝ 5000-10 000 դրամով կարելի է զարդարել դահլիճը և լավ ժամանակ անցկացնել: Իսկ ավել գումարները ծախսվում էին կոռուպցիոն նպատակներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում