Ներկարարը

Ներկարարը

Աղջիկը թփին թռչուն նկատեց
Ու իր հայրիկին զարմացած հարցրեց.
– Հայրիկ այս թռչունն ինչպե՞ս է ներկվել,
Ո՞վ է կապույտ ներկ վրան շաղ տվել,
Ներկերը վրան ինչպե՞ս է թռչում,
Անուշ ձայներով ո՞ւմ է նա կանչում:
– Հայրը նուրբ ժպտաց և նրան ասաց,
– Աղջիկ ջան, դրանք ներկ չեն, այլ փետուր
Եվ բնությունն է ներկում ամենուր:
Ներկարար է այդ թռչնի անունը,
Քարի ծեպերն են այդ թռչնի բունը,
Իսկ նրանց երգը, թե հասկանայինք,
Առավել բարի գործեր կանեինք:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում