Մանվել Բադեյան. Խախտումներ եղել են, բայց դրանք չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ իշխող կուսակցությունը ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մնացած քաղաքական ուժերը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը:

Ըստ Բադեյանի` ՀՀԿ թեկնածուն լավագույնն էր և ամենահամապատասխանը տվյալ պաշտոնին:

«Խախտումներ, իհարկե, եղել են, բայց դրանք չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ցանկացած խոշոր խախտման դեպքում շեղումը կարող 10%- և ոչ ավելին լինել: Այս ընտրություններում մեծ դեր է խաղացել նաև Տարոն Մարգարյանի անձնական վարկանիշը»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում