Ոչ ոք չի կարող Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը լրացնել. Լ. Սարգսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրությունները այսպես գնահտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Ընտրություններ՝ որպես այդպիսին գոյություն չունեն»:

Այն հարցին, թե ո՞րն էր Կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրություններում պարտության պատճառը, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Մեր կուսակցության բազում անդամներ աշխատել են հանձնաժողովներում: Մենք խմբակցության ներսում լուրջ պրոբլեմներ չունենք: Մյուս կողմից էլ նույն ՀՀԿ-ում ևս կան տարբեր կարծիքներ: Պարտության պատճառը միգուցե այն էր, որ նախագահական ընտրություններում մենք ակտիվ մասնակցություն չունեցանք, մյուսը՝ սարսափելի մեծ արտագաղթն է, և արտագաղթում են հիմնականում մեր համակիրները»:

Իսկ այն հարցին, թե ավագանու ընտրությունների արդյունքում «Բարև Երևան» դաշինքը զբաղեցրեց ՀԱԿ-ի տեղը, չի՞ բխում նրանից, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը չաջակցեց «Ժառանգությանը»:

Սարգսյանը պատասխանեց. «Համարում եմ, որ ոչ ոք չի կարող Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը լրացնել: Եթե զուգահեռներ տանենք Րաֆֆիի և Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչների միջև, կարող ենք փաստել, որ Լ. Տեր-Պետրոսյանին, իր համակիրների շրջանակով հանդերձ, հաջողվեց հինգ տարի շարժում պահել: Դա նաև զսպաշապիկ էր իշխանությունների համար»:

Լ. Սարգսյանը անդրադարձավ նաև դատարանի այն որոշմանը համաձայն որի՝ ՍԴՀԿ ատենապետը ոչ թե ինքն է, այլ Գևորգ Պերկուպերկյանը: Տիկին Սարգսյանն ասաց որ, դատարանը վճիռ է կայացնում ուղիղ զանգերի միջոցով և նրանք պայքարելու են և անգամ հասնելու են մինչև Եվրադատարան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում