Խ. Սուքիասյան. Հարգում եմ առաջին նախագահի կարծիքը, բայց պարոն Ծառուկյանի հետ որևէ նմանություն չունեմ

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի հյուրը նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր:

Ինչպես նշում է Aysor.am գործակալությունը, վերջինս նշեց, որ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնել է, քանի որ ըստ բանախոսի հակակշիռ էր պետք: 

«Կորուստներ, դժվարություններ եղան, մեծ զրկանքների, մեծ դժվարությունների առաջ կագնեցի, բայց մեծ փորձ ձեռք բերեցի, ավելի նոր աչքով նայեցի կյանքին»,- խոստովանեց Խ. Սուքիասյանը:

Այսօր, նրա խոսքով, կան կուսակցություններ, որոնք ավելի շատ իրենց շահի մասին են մտածում, քան’ երկրի:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը նման են, Խ. Սուքիասյանն ասաց, որ իր և Գագիկ Ծառուկյանի միջև նմանության չկա:

«Հարգում եմ առաջին նախագահի կարծիքը, բայց պարոն Ծառուկյանի հետ որևէ քննարկում չեմ ունեցել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում