Հայտնի է ՀՀ նոր Կառավարության կազմը

Տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարեց նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի ժամանակ քննարկվեցին Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքն ու հետաընտրական զարգացումները։

Դրական գնահատական տրվեց ընտրություններին։

Ինչպես տեղեկացնում է Haynews.am-ը, այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեզ տրված վստահությունը եւ դա արդեն լուրջ վստահության պաշար է։ Ամեն ինչ անելու ենք, որ 4 տարիների ընթացքում ունենաք ավելի լավ Երեւան»,- ասաց նա։

Արդեն անցնելով կառավարության կազմի նշանակմանը՝ նա նշեց, որ ներկայիս Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար։

Սպորտի նախարար է նշանակվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, Ֆինանսների նախարար է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, իսկ Էկոնոմիկայի նախարար՝ միջազգային փորձագետ Վահրամ Ավանեսյանը։

Մնացած նախարարները վերանշանակվել են։

Ներկայիս էկոնոմիայի նախարար Տիգրան Դավթյանն էլ ՀՀ-ն ներկայացնելու է ԱՀԿ-ում:

Մեր հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում եղած այն տեղեկությունները. ըստ որի ԴԱՀԿ- պետը պետք է դառան արդեն առանձնանցվա հարկային տեսչության պետ. նա պատասխանեց. այլ հարց չի քննարկվել. մամուլը կարող է շատ բան գրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում