Արմեն Մարտիրոսյանի հայտնի տեսանյութը նկարահանել է Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկե՞րը

Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ «Ժառանգություն» կուսակցության « Բարև Երևան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանոթյան բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում և հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաև այդ ոստիկանների հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից են տարածել’ դաշինքին վնասելու համար: Եվ մինչ այս թեզը կզարգանար, երկու կողմերից էլ’ և´ Արմեն Մարտիրոսյաևը, և´ ՀՀ ոստիկանությունը շտապեցին հայտարարել, որ ոստիկանները կապ չունեն դրա հետ: «ՉԻ» տեղեկություններով Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ժամանակ բաժին է բերման ենթարկվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկերը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի PR աշխատանքներին օգնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում