Ամպն հանդիպեց ճամփին ամպի

Ամպն հանդիպեց ճամփին ամպի

Ամպն հանդիպեց ճամփին ամպի`
Կապույտ երկնքում,
Ասաց, – ճամփաս զուր մի փակի,
Ես քեզ չեմ փնտրում:
Խնդրեց իրեն որ չկպչի,
Ճամփից հեռանա,
Ընկերներին զուր չկանչի… 
Ամպն հանդիպեց ճամփին ամպի`
Կապույտ երկնքում,
Ասաց,-ճամփաս զուր մի փակի,
Ես քեզ չեմ փնտրում:
Խնդրեց իրեն որ չկպչի,
Ճամփից հեռանա,
Ընկերներին զուր չկանչի,
Զուր չտաքանա:
Եկան ամպեր, հավաքվեցին
Գոռոց-գոչումով,
Թացը չորից չջոկեցին
Դիրք ու կոչումով:
Կռվում էին,բախվում իրար
Երկնքի ճամփին,
Ամպը ուներ ամպե ավար`
Վստահ իր թափին:
Տվին` առան, թեժ կռվի մեջ
Երկինքն էր տնքում,
Էն որ ամպի սիրտը ճաքեց,
Ում չկար փրկում:
Վերևներում թեժ կռիվ էր,
Ամպրոպ ու որոտ,
Մեղավորին ով կգտներ`
Կապեր ձեռ ու ոտ:
Կայծակն ահեղ փայլատակեց,
Շանթեց բոլորին,
Ամպ ու զամպի աչքով չափեց`
Մատնելով դողի:
Քամվում էին` կաթիլ-կաթիլ
Ամպերը լալիս,
Ծարավ էին թե ծառ, թե`ծիլ,
Անձրև էր գալիս:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում