Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի որոշման մասին

Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի որոշման մասին

Բարեգործության առիթով Հայաստան ժամանած երգիչ Էլթոն Ջոնը այցի ընթացքում նաև ինչ-ինչ հայտարարություններ էր արել եւ պատրաստակամություն հայտնել ԼԳԲՏ համայնքին օգնելու վերաբերյալ, ինչը որոշակի լարվածություն էր առաջացրել ու սոցցանցերում քննարկման առարկա դարձել:

Այս առնչությամբ Եկեղեցու դիրքորոշումը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին։

«Մայր Աթոռն անցյալում առիթներ ունեցել է արտահայտելու Հայ Եկեղեցու հստակ կեցվածքը համասեռամոլության վերաբերյալ՝ դատապարտելով երևույթի քարոզչությունը՝ հիմնվելով Սուրբ Գրքի և ուղղափառ դավանության վրա։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։ Հայոց Եկեղեցին միշտ պաշտպանն ու քարոզողն է մեր ավանդական ընտանեկան արժեքների և ընտանիքի սրբության։ Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ դրանց ամրագրմանը ժամանակին իր նպաստն է բերել նաև Մայր Աթոռը»,-ասաց տեր Վահրամը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում