Դավիթօղլուի ճառը հումանիտար ինտերվենցիա կատարելու ազդանշան է հիշեցնում

 Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուն կրկին մեղադրել է Սիրիայի գործող իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ:

«Նրանց, ում չի հաջողվել սպանել գնդակներով և տանկերով, սիրիական ռեժիմը մտադիր է ոչնչացնել քիմիական զենքով»,-ասել է Դավութօղլուն։

 Թուրքական կողմը պաշտոնական ամենաբարձր մակարդակներում մեղադրում է Սիրիայի նախագահ Ասադին՝ չունենալով  հստակ փաստեր, թե ում կողմից է կոնկրետ կիրառվել քիմիական զենքը:

«Քիմիական զենքի կիրառումը մարդկության դեմ հանցագործություն է։ Ով և որտեղ էլ օգտագործի այն, հանցագործություն գործած կլինի։ »,-ասել է Դավութօղլուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում