Պոլսահայերի «Ոմանք» երաժշտական խումբը համերգներ կտա Հայաստանում

Պոլսահայերի «Ոմանք» երաժշտական խումբը համերգներ կտա Հայաստանում

Ստամբուլում գործող «Ոմանք» այլընտրանքային երաժշտական խումբը համերգներով հանդես կգա Հայաստանում: Պոլսահայ երիտասարդ երաժիշտներից կազմված խումբը Հայաստանում կունենա ընդհանուր առմամբ 5 համերգ, որոնցից 3-ը տեղի կունենան երևանյան ակումբներում, իսկ 2-ը՝ Գյումրիում ու Վանաձորում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, համերգային շրջագայություններն անցնելու են ՀՀ Սփյուռքի նախարարության, «Դայլայլ Փրոդաքշընի», Սևան Աթաօղլուի և այլոց աջակցությամբ:

«Ոմանք»-ը Ստամբուլում այլընտրանքային երաժշտական խումբ է, որը փորձում է այսօր փոքրամասնություն դարձած հայության մշակույթի, լեզվի և տարածքների մասին տեղեկություններ տալ աշխարհին։

«Ոմանք»-ի հիմքում ընկած է ավանդական հայկական երաժշտությունը, սակայն խումբը փորձում է ընդլայնել իր սահմանները՝ կատարելով Սայաթ-Նովայից մինչև Արտո Թունջբոյաջյան, երգերի վերածելով Դանիել Վարուժանի բանաստեղծությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում