Պապին նամակ է գրում

Պապին նամակ է գրում

Պապին նամակ է գրում
Փոքրիկ Տիգրանը,
Պապի ծնկին օրորվում՝
Ճոճում սեղանը:
Թղթի ճերմակ երեսին
Խզբզում է նա,
Մեկ էլ նամակի կեսին
Գրին տեղ չկա:
Մի նոր թուղթ է հարկավոր,
Որ միտքն ավարտի,
Ինչքան խազեր նորանոր,
Մի տեղ հավաքի:
Նամակում ինչ է գրել,-
Պապը թող կարդա,-
Նամակը պապին տվել՝
Սպասում է նա:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում