Գագիկ Մինասյան. Վերահաշվարկի շնորհիվ ընտրությունները ավելի վստահելի են դառնում

«Ժառանգության» անվանափոխումը շատ ընտրողների մոտ առաջացրեց շփոթ, եթե այս պահվածքը չլիներ, միգուցե ավելի շատ ձայներ հավաքեր»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կայացած ընտրություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը և հավելեց, որ այդ փաստը ընդունում են նաև «Ժառանագության» անդամները:

Նա նշեց, որ սկսած խորհրդարանական ընտրություններից որոշ քաղաքական ուժեր ջանքեր ներդրեցին ԲՀԿ-ին ընդդիմության շարքերը համալրելու համար:

«Դրա հետևանքը եղավ այն, որ ընդդիմադիր զանգվածի 40%-ի բաշխումը ի վնաս իրենց տեղի ունեցավ»,-ասաց նա:

Նրա խոսքով’ ընտրողների մեծամասնությունը հակված էր քվեարկելու իշխանության օգտին, իսկ «Ժառանգությունն» էլ նախագահական ընտրություններում հավաքեց այն ամենը, ինչին կարող էին հավակնել ընդդիմադիրները:

Ինչ վերաբերվում է վերահաշվարկին’ ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ 30 ընտրատեղամասերում կատարված վերահաշվարկում խախտումները կազմել են 0.1%.

«Սա ուրախացնող հանգամանք է: Ընթացքը տանում է նրան, որ ընտրություններն ավելի վստահելի են դառնում ոչ միայն օտարերկրյա դիտորդների համար, այլ նաև երկրի ներսում»,-նշեց Գագիկ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում