Վերահաշվարկի արդյունքում ձայն է աավելացել ՀԱԿ-ի օգտին

Երևանի ավագանու ընտրությունների  քվյարկության արդյունքների վերահաշվարկը այս պահի դրությամբ ավարտվել է 10 ընտրատեղամասերում:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, վերահաշվարկի արդյունքում էական փոփոխություններ չեն եղել:

Տասը տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում «Բարև Երևան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը չի փոխվել, ՀԱԿ կուսակցության օգտին քվեարկած թերթիկների թիվն ավելացել է մեկով, ՀՀԿ-ինը’ 2-ով, ՕԵԿ-ինը’ 1-ով, ԲՀԿ-ինը’ 1-ով:

Հաշվարկի արդյունքում ՀՅԴ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, «Առաքելության» կուսակցությանը նվազել է 2-ով:
Այս պահին մյուս տեղամասերում վերահաշվարկը շարունակվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում