Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդի, այցելեցին Սարդարապատի հուշահամալիր:

Հուշահամալիրում ծաղկեպսակ դրվեց ի հիշատակ մայիսյան հերոսամարտերում հանուն հայրենիքի իրենց կյանքը ընծայաբերած հայորդիների:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողություն կատարվեց հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում