Դատարանը Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը ճանաչեց ապօրինի, նա չկալանավորվեց. փաստաբան (ուղիղ)
02/06/2018 15:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: 15։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվել։
Նա նշեց, որ դատարանը Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը ճանաչեց ապօրինի:
«Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, քննիչի՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժվեց»,-ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում