Կունենա՞ Իրանը կին նախագահ

Իրանի 11-րդ նախագահական ընտրությունները տեղի կուենան այս տարվա հունիսի 14-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 7-ից ու կտևի մինչև մայիսի 11-ը : Ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է գրանցել առաջին կին թեկնածուն՝ Ռազիե Օմիդվարը: Վերջինս ասել է, որ իր հիմնական նպատակն է բարելավել երկրի վիճակն ու ծառայել պետությանը։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ կանանց չի արգելվում առաջադրվել նախագահական ընտրություններին, և հաղթանակի դեպքում Օմիդվարը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության առաջին կին ղեկավարը:

Թեկնածուների գրացումից հետո մայիսի 12-16-ն Իրանի պահապանների խորհուրդը եզրակացություն կտա թեկնածուների նպատակահարմարության վերաբերյալ, և դրանից հետո միայն կհաստատվի նրանց թեկնածությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում