Մշակույթի նախարար․ «Պարտքով ենք աշխատում, բյուջեն սպառված է»
03/06/2018 21:00
Նմանատիպ
«Երբ ես մտել եմ նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլեւ հուլիսի վերջի բյուջեն, հիմա պարտքով ենք աշխատում», – հունիսի 2-ին մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Ապա հավելեց. «Պետք է դեռ հասկանանք, թե ինչի արդյունքում է դա եղել»: Հավելեց, որ երկուշաբթի օրը քննարկելու են, թե մշակույթի նախարարությունը ինչ ծրագրեր է իրականացրել եւ ինչքան ծախսեր են արվել դրանց համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում