ԲՀԿ-ն մանդատ կվերցնի՞

«Բարգավաճ Հայաստանում» դեռևս քննարկումներ են ընթանում և որևէ նոր տեղեկատվություն մանդատներ վերցնել-չվերցնելու առումով դեռևս չկա: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե ե՞րբ է պատրաստվում ԲՀԿ-ն քննարկել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում իրենց հասանելիք մանդատները վայր դնելու կամ վերցնելու խնդիրը, նշել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, որ առաջիկա չորս տարիներին ներկայացված է լինելու ավագանիում: Սակայն մամուլում շատ էր շրջանառվում այն մասին, որ կուսակցությունը երկմտում է վերցնել-չվերցնելու առումով և շատ հնարավոր է, որ հետևի ՀԱԿ-ի որոշմանը, ով չորս տարի առաջ այդպես էլ չմտավծ Երևանի ավագանու կազմ:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ քարոզչության պատասխանատու, համանուն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախօրեին իր հարցազրույցում նշել էր, որ «կարծիքներն այս հարցում տարբեր են: Տեսակետ կա, որ մանդատից հրաժարվելը ճիշտ չի լինի, պետք է վերցնել և շարունակել պայքարը: Այլ տեսակետ ևս կա: Այնպես որ’ այս պահին ես կդժվարանամ ձեր հարցին վերջնական պատասխան տալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում