Թուրքիայի զորանոցը կհամալրվի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության Vestel ընկերությունը սկսում է զինված ուժերում իսրայելյան Heron անօդաչուներին փոխարինող Karayel կոչված անօդաչու հետախուզական թռչող սարքերի արտադրություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Զամանը

Թուրքական բանակը կհամալրվի Karayel տիպի 6 անօդաչու սարքերով, և դրանց առաջին խմբաքանակը կարտադրվի արդեն այս տարի։

Vestel ընկերությունն ընդհանուր առմամբ մտադիր է 50-60 ինքնաթիռ արտադրել։ Այդ թռչող սարքերը կարող են բարձրանալ մինչև 22.5 հազար ֆուտ և տեղափոխել մոտ 70 կգ բեռ։ Թուրքական անօդաչու հետախուզական ինքնաթիռները կարող են օդում մնալ մինչև 20 ժամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում