Քրդերն իրենց զինյալներին դուրս բերելու համար որոշակի պայմաններ են առաջ քաշել

Ըստ թուրքական «Զաման» թերթի’ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) մոտ գտվnղ աղբյուրները լուրեր էին տարածել, որ մայիսի 8-ին քուրդ զինյալները սկսելու են Թուրքիայից դուրս գալու գործընթացը: Հիշատակվում է, որ «Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի ապրիլի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր, որ քուրդ զինյալների դուրս բերման գործըթացը հաջողությամբ ավարտին հասցնելու և հնարավոր սադրիչ գործողությունները բացառելու համար բանակցություններ են ընթանում:

Ներկայումս քուրդ զինյալները խոչըդոտներ են տեսնում և մտադիր են հետաձգել իրենց ստորաբաժանումների դուրս բերման մեկնարկը: Քրդերը գտնում են, որ միայն մի կողմի գործադրած ջանքերը դուրս բերման գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար ժամանակի առումով բավարար չեն և դրան առնչվող հայտարարությամբ են հանդես եկել.

«Հատկապես զինադադարի գործընթացի սկսման հետ մեկտեղ տարածաշրջանում մեծ տեմպերով ոստիկանական տեղամասերի և պատնեշների կառուցմանը միայն կարելի է սադրիչ բնույթի որակումներ տալ և այն գործըթացի խանգարող հանգամանք է հանդիսանում: Անօդաչու թռչող սարքերի տևական հետախուզական աշխատաքները հետաձգում են դուրսբերման գործընթացը, իսկ զինվորական խմբերի տեղափոխությունների ակտիվացումը բացասական ազդեցություն է թողնում՝ հող նախապատրաստելով սադրանքների և բախումների համար:

Որպեսզի կարողանանք պատշաճ ձևով իրականացնել պարտավորված դուրսբերման գործըթացը, վերոնշյալ նախաձեռնությունների դադարեցումը ահրաժեշտ պայման է դառնում»:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում