«Հայոց արծիվները» շնորհավորում են մայիսյան եռատոնի կապակցությամբ

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապալցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Արժանապատի’վ հայեր

Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակին:

Հինավուրց հայոց ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները’ Մայիսի 8, Մայիսի 9, Մայիսի 28…
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հինավուրց հայ ժողովրդի հաղթանակած քաղաքացինե°ր, մայիսյան փառավոր հաղթանակների տոների’ ինչպես եռատոնի’ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվա, այնպես էլ Երկրապահի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, յուրաքանչյուրիդ նորանոր ներդրումներն ու ձեռքբերումները պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Հարգանքով’
Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում