Գյումրիում «Նախախորհրդարանը» հանրահավաք կանցկացնի

«Նախախորհրդարանը» մայիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնի: Ստորև ներկայացնում ենք Նախախորհրդարանի հայտարարությունը.

«Նախախորհրդարանը, երկիրը կործանման տանող այս վիճակից դուրս գալու և Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ու գործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ին, ժամը 15:00-ին Գյումրու թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք:

Ծրագիրը նախատեսում է անցնցում իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուր քաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: Որպես առաջին նախապայման հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծ ընտրություններից, ինչպես նաև դրանց հետևող հուսախաբությունից:

Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը և Նախախորհրդարանի այլ ներկայացուցիչներ ու համախոհներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում