Մակունց. Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի արտաքին տեսքի հետ կապված գործողություններին

Մակունց. Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի արտաքին տեսքի հետ կապված գործողություններին

«Թեպետ «Փակ շուկայի» շենքը պատմամշակութային արժեք ուներ, բայց այդուհանդերձ ավերվեց և թողնվեց, ժողովրդական լեզվով ասած՝ «ֆուտլյարը» և այդ օրվա թե մշակույթի նախարարությունը, թե իշխանությունը որևէ բան չկարողացան անել»,- ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հարց ուղղեց, թե արդյոք նախատեսվու՞մ է այն ինչ մնացել է շենքից, պահպանել. «Վերականգնելու մասին չեմ խոսում, անհնար է, քանի որ կամարաձև մասն ուղղակի անգարի պես մի տարածք է դարձել»։

Նախարարը պատասխանեց, որ այսուհետ նախարարությունը խստորեն հետևելու է ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի և այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը:

«Ինչ տեղի է ունեցել, արդեն գիտենք, նաև «Փակ շուկային» առնչվող հարցերը, բայց այսուհետ կխնդրեինք ահազանգել, եթե տեղեկություն լինի»,-ասաց Մակունցը։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև Օպերայի շենքից, նշելով, որ դրա տանիքին ալեհավաքներ են դրված։

Ի պատասախան Մակունցն ասաց, որ ալեհավաքների և մյուս ավելորդությունների մասին կփորձի ավելի լավ տեղեկանալ և լուծում գտնել:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում