Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից
05/06/2018 22:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից:
Հայտարարության մեջ նշված է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում