Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը
Նմանատիպ
ՀՀ Առողջապահությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2013 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։ Նշվում է, որ դեռ անցած տարեվերջին նախանշվել են գերակա մի շարք ուղղություններ։ Նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը։
«ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովման և բուժաշխատողների համարժեք վարձատրման, ինչպես նաև անվճար դեղերով բնակչության սպասարկման ուղղությամբ։ Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները’ հիմնված ապացուցողական բժշկության վրա»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։
Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։
Նշվում է նաև, որ նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան, քննարկելով այդ հարցերը համապատասխան որոշումներով փորձում է փուլ առ փուլ լուծում տալ առկա խնդիրներին և բարելավել առանձին ծառայությունների վիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում