Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին

Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ին բողոքի ակցիա է նախատեսված Երևանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում