Ցավալի բան է տեղի ունեցել. Կարեն Ավագյանը՝ իր դիմումի հիման վրա հարուցված քրգործի մասին

Ցավալի բան է տեղի ունեցել. Կարեն Ավագյանը՝ իր դիմումի հիման վրա հարուցված քրգործի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Թողենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների, լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն՝ անդրադառնալով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի անունից ինքն իր հետ 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր կնքելու հարցին:

«Ցավալի բան է տեղի ունեցել, և իրականում իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել։ Սադրանքների մի տրվեք», – նշեց Ավագյանը։

Նա նաև չհամաձայնեց սոցցացներում եղած այն գնահատականի հետ, որ ինքն այդ քայլով «պոդստավկա» է արել հիմնադրամի տնօրենին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում