Սարգսյանն ու Քոչարյանն Արցախում կնշե՞ն Շուշիի տոնը

Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը նշելուց բացի, Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են նախատեսված’ նվիրված Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրմանը: «Ժողովուրդի» տեղեկություններով’ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ պաշտոնատար մի խումբ անձինք մեկնելու են Արցախ’տոնը նշելու: Տեղեկություններ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կմեկնի Արցախ: Հետաքրքիր է’ արդյոք կհանդիպեն երկու նախագահները: Թերթը հավելում է, որ Սերժ Սարգսյանը մշտապես Արցախ է մեկնում անձնական ինքնաթիռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում