ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումը՝ տարեկետման կարգում կատարված փոփոխություններ վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումը՝ տարեկետման կարգում կատարված փոփոխություններ վերաբերյալ

«Տարկետման համար նախորդ կառավարությունն այնպիսի բարդ մեխանիզմ էր սահմանել ուսանողների համար, որ անգամ դասախոսներից շատերն այս պահին չեն կարող այդ կարգին համապատասխանել և հաղթահարել շեմը: Մենք այս պահին ընդամենը ժամանակավոր լուծում ենք գտել, որը մեզ ևս չի բավարարում, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Վարչապետի մոտ՝ պաշտպանության նախարարության, ուսանողների հետ համատեղ քննարկումների արդյունքում մեղմացրել ենք կարգի պահանջները հօգուտ դիմորդի՝ իջեցնելով սահմանված շեմերը:

Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ՄՈԳ-ի շեմ ենք սահմանել՝ 90 տոկոս և ավելի, իսկ կիրառվող գործակիցը կրկնապատկել ենք՝ 1-ի փոխարեն դարձնելով 2: Որոշակիացրել ենք հարցազրույցը, որը նախկին կարգով բացարձակ անհասկանալի էր, և կար մտավախություն, որ այն կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում