Մի շարք պետական բուհերում ուսման վարձավճարները բարձրացվել են

Հայաստանի մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում նոր ուսումնական տարվանից բարձրացվել են ուսման վարձավճարները: Նման որոշում կայացրել են բուհերը, ինչը նրանց իրավասությունների շրջանակներում է: Ըստ այդմ, տարեկան վարձավճարները բարձրանալու են 10 հազար դրամից ‘ընդհուպ մինչև 200 հազար դրամի չափով: Այս փոփոխությունը, սակայն, չի վերաբերում նախորդ տարիներին բուհ ընդունված ուսանողներին»:

Օրինակ’ Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձի չափն ավելացել է 100-200 հազար դրամով,- գրել է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում