Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար
Նմանատիպ
Երեկ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակել է մրցույթի առաջին փուլի արդյունքները։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։
Երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի 9-ին և 10-ին կատարումներով կներկայանան ժյուրիի առջև։
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում