Մի փոքրիկ շուն ուներ Համոն

Մի փոքրիկ շուն ուներ Համոն

Մի փոքրիկ շուն ուներ Համոն,
Սիրում էր նրան,
Ճամփեն կարճ էր դպրոցից տուն,
Կարոտից իր շան:
Շունը ուրախ թռչկոտում էր,
Շուրջը պտտվում,
Համոն նրան պինդ գրկում էր,
Երբ մտնում էր տուն:
Անունով էր շանը կանչում,
Որ սա իմանա,
Սիրելուց էր Լիզան հաչում,
Համոն գիտեր դա:
Նրա նման ընկեր չուներ
Խաղում տնային,
Համոն պիտի նրան ներեր,
Ոնց էլ խաղային:
Երբ բժիշկ էր Համոն դառնում,
Փախչում էր Լիզան,
Գռմռոցով նրան նայում,
Չբուժվեր միայն:
Սպի ուներ Համոն քթին,
Շնիկն էր կծել,
Բայց հիվանդը շունն էր կրկին,
Պիտի բժշկեր:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում