Մեր շունը էլի կտրել էր կապը
11/06/2018 15:55
Նմանատիպ
Մեր շունը էլի կտրել էր կապը,
Ուր պիտի փախչեր,
Հող փորելով էլ կեղտոտում բակը,
Փոխանակ հաչեր:
Հաչեր, հալածեր բոլոր գողերին
Տանը մոտ եկող,
Նրան լսելով թող վախենային
Անցնող ու դարձող:
Բարկանում էի զուր նրա վրա,
Վախկոտ շուն, – ասում,
Ասում էի որ իր կապին գնա,
Նա ինձ չէր լսում:
Ոսկոր էր հանել փորփրած հողից,
Չէր թողնում աճի,
Ես ինչպես խլեմ ոսկորն այդ գողից,
Որ ինձ չկծի…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։