Մայրաքաղաքում այսօր անձրեւ է սպասվում

Օդի ջերմաստիճանն, ինչպես և կանխատասվել էր, զգալի նվազել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի, բայց երեկոյան արդեն կզգացվի տաքացման միտում: Ինչպես հայտնում են հայպետհիդրոմետից, այսօր օրվա առաջին կեսին ամենուրեք կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ:

Կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, քամի՝ 15-18մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում օրվա առաջին կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին հավանական է առատ անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում