Կալիֆոռնիայի բնակիչները կքվեարկեն նահանգը երեք մասի բաժանելու շուրջ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել Է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել Է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:
Նախաձեռնությունն առաջադրվել եւ հովանավորվել Է Սիլիկոնյան հովտից ամերիկացի վենչուրային ներդրող Թիմոթի Դրեյփերի կողմից: «Թիմոթի Դրեյփերի նախաձեռնությունը, որն առաջարկում Է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի, հավաքել Է ավելի քան 402 հազար 460 ստորագրություն»,-ասված Է Կալիֆոռնիայի վարչակազմի հաղորդագրության մեջ: Նախաձեռնությանը համապատասխան, ենթադրվում Է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի՝ Կալիֆոռնիայի, Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Հարավային Կոլիֆոռնիայի:
Հյուսիսային Կալիֆոռնիայի մաս կդառնան Սան-Ֆրանցիսկոն եւ Սաքրամենտոն, Հարավային Կոլիֆոռնիայի մեջ կմտնեն Սան-Դիեգոն, Ֆրեզնոն, Քեռնը եւ Օրինջը: Իսկ Կալիֆոռնիան կներառի Լոս Անջելեսը, Սանտա-Բարբարան եւ Վենտուրան: Չնայած ստորագրությունների հավաքման հարցում նախաձեռնության հաջողությանը, SurwayUSA-ի հարցումը ցույց Է տալիս, որ նահանգի բնակիչների 72 տոկոսը դեմ կքվեարկի Կալիֆոռնիայի բաժանմանը, նախաձեռնությանը պատրաստ Է աջակցել միայն 17 տոկոսը:
Նաեւ հեռուստաալիքն ընդգծում Է, որ եթե նույնիսկ Դրեյփերի նախաձեռնությունը նոյեմբերին կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը, դրան պետք Է հավանություն տրվի Կալիֆոռնիայի կառավարության ժողովում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում