Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացմանը:

Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը եւ խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի առաջընթացի կարեւոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում