Կապանում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 4 ամսական հղի կնոջը

Կապանում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 4 ամսական հղի կնոջը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հունիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 15.30-ի սահմաններում դստեր ամուսինը իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի՝ «հղիություն 14 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ:

Ըստ կնոջ բացատրության՝ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ամուսինը իրեն ծեծի ենթարկելուց հետո իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհին փոխել է մեքենայի ուղղությունը, և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից, կանգնեցրել է մեքենան, կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել է ձեռքերը, նստեցրել մեքենայի ետևի նստելատեղին ու շարունակել ճանապարհը:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում