Չեխիայի նախագահը հրապարակավ այրել Է կարմիր կիսավարտիքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել Է վիթխարի կարմիր կիսավարտիքը: Այս մասին հայտնել Է Radio Praha-ն, տեսագրությունը հրապարակված Է YouTube-ի POLITIKA 24 ալիքում:
Այդ կիսավարտիքը 2015 թվականին Չեխիայի Ztohoven արտ-խումբը կախել Էր պետության ղեկավարի նստավայրից՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Զեմանի եւ նրա քաղաքականության նկատմամբ: Նախագահի վարչակազմն այն Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեից գնել Է մեկ կրոնով:
Զեմանը Պրաժսկի Հրադ Է կանչել լրագրողների, ցուցադրել կիսավարտիքը, ինչից հետո երկու հրշեջներ «արտեֆակտը» գցել են կրակի մեջ: Նախագահը պարզաբանել Է, որ այս գործողությամբ ինքը ցանկանում Է ցույց տալ, որ քաղաքականությունը պետք Է վարել «կարծիքների փոխանակման հիման վրա, իսկ քաղաքականության մեջ ներքնաշորերի ժամանակն ավարտվել Է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում