Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

ՀՀ տարածքում մայիսի 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան’ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես հաղորդում են  հայհիդրոմետ ծառայությունից, մայիսի 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Այսօր և հաջորդող երկու օրերին ցերեկը կգրանցվի +24 ջերմաստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում