Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց Ուկրաինայի առաջնությունում

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր»-«Տավիրա» խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ դարձավ Ուկրաինայի առաջնությունների գլխավոր ռմբարկուն:Այսպիսով մեր ֆուտբոլիստը սահմանեց Ուկրաինայի առաջնությունների նոր ռեկորդ, քանի որ Ուկրաինայի առաջնության նախկին ռեկորդակիրներ Սերգեյ Ռեբրովն ու Մաքսիմ Շացկիխը դարձել էին ընդամենը 22 գոլի հեղինակ: Գոլերի տեսանյութը կներկայացնենք մի փոքր ուշ:

«Կարող եմ ասել, որ առաջնության 23-րդ գոլն իմ կարիերայի ամանադժվար գնդակներից էր: Մեծ լարվածություն կար, սակայն շնորհակալ եմ թիմին, որ օգնեց ինձ դառնալ գոլի հեղինակ: Այսօրվա խաղից առաջ Միստերն ասաց, որ տասնմեկմետրանոցի դեպքում այն կիրացնեմ ես: Խաղի ընթացքում, երբ մրցավարը նշանակեց տասնմեկմետրանոց, Դարիոյին խնդրեցի, որ գնդակին մոտենա ինքը, սակայն նա մերժեց: Շնորհակալ եմ նրան:

Խաղընկերներս ուրախացել էին ինձանից ավելի շատ և դա անչափ հաճելի է ինձ համար: Սա ոչ միայն իմ, այլ՝ ողջ թիմի ռեկորդն է», – Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում