Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, hունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23:40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։
Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են:
Թեև ոստիկանությունը չի հայտնում, թե կոնկրետ որ Հովհաննես Հովսեփյանի մասին է խոսքը, սակայն որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա հիշատակվող Հովսեփյանը 2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում