Հայաստանը հրավիրվում է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին
13/05/2013 13:31
Նմանատիպ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին:
“JAPAN PRIZE”-ը ստեղծվել է 1965թ. ճապոնական NHK հեռուստաընկերության կողմից՝ որպես ամենամյա միջազգային կրթական ծրագրի մրցույթ: Մրցույթն ընդգրկում է հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, էլեկտրոնային կայքեր, խաղեր և ցանկացած այլ տեսանյութ, որն ունի կրթական արժեք:
Մրցույթի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ www.nhk.or.jp/jp-prize/ կայքում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է և տևելու է մինչև հունիսի 30-ը: Մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելու են այս տարվա հոկտեմբերի 17-24-ը Տոկիոյում:
Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ արտաքին գործերի նախարարությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում