Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում

Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում

Հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարերից մեկը, որը կանգնեցված է Երևանում, շուտով կներառվի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Հիշեցնենք, որ խաչքարը մի քանի օր կոտրված և գետնին ընկած էր։ Հուշաձանին հարվածել էին մեքենայով։ Փոխնախարար տեղեկացնում է, որ խաչքարն արդեն վերականգնած է։

«Վերականգնվեց շուտով կներառվի հուշարձանների ցանկում »,- գրել է Տ. Գալստյանը։

Նշենք, որ պետության կողմից պահպանվող մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է ավելի քան 24 հազար հուշարձան։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում