Ծաղիկների տո՞ն, թե մեռած նախագահի պաշտամունք (տեսանյութ)

Մայիսի 10-ին լրացավ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90 ամյակը: Նրա որդիn’ գործող նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտաինքը, ջանքեր չէին խնայել օրը տոնական դարձնելու ոչ միայն Ադրբեջանում, այլև նրա սահմաններից դուրս: Անցկացված միջոցառումներին անդրադարձել է նաև բրիտանական «BBC»-ին, որին անհանգստացրել է Ադրբեջանում Ալիևի պաշտամունքը:

Քննադատների կարծիքով, Իլհամը պաշտամունքի առարկա է դարձրել հորը, որպեսզի օրինկանացնի իր իշխանությունը: «BBC»-ի համար ուշագրավ են հատկապես մի քանի միջոցառումներ, որոնց էլ կանդրադառնանք ստորև:
Մայիսի 10-ը Ադրբեջանում վերածվել է «Ծաղկի տոն»-ի, որ կապակցությամբ միլլիոնավոր դոլլարների ծաղիկներ են ներկրվում արտասահմանից: Առաջատարն այս առումով Բաքուն է, որտեղ էլ գրեթե ամեն քայլափոխի տեղադրվում են Ալիևի ծաղկե դիմանկարները:

Ադրբեջանի գրեթե բոլոր քաղաքաներում ի պատիվ Հեյդար Ալիևի կան թանգարաններ, արձաններ և այգիներ: Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմագիտության բաժնում առկա է հատուկ ամբիոն՝ նվիրված Հեյդար Ալիևի ժառանգության ուսումնասիրությանը:
Հայր Ալիևին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Կիևում , Սերբիայում, Վրաստանում:

Այս միջոցառումները միանշանակ չեն ընդունվում Արևմուտքում, որոնց Ադրբեջանը հիշեցնում է հարուստ նավթահորերով սուլթանություն:Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը սուր քննադատության արժանացավ, քանի որ միջոցառումներից մեկի ժամանակ կարծես ծնկելէր Ալիևի արձանի առաջ:
Բաքվում աշխատող ֆոտոժուռնալիստ Ամանդա Ռիվկինը Հեյդարի պաշտամունքին նվիրված ֆոտոալբոմ է ստեղծել և հեգնանքով կոչել «Հեյդարստան»:

Contact.az-ը Ադրբեջանում ծավալվող անհատի պաշտամունքի կապակցությամբ նշում է քաղաքագետ Արուստուն Օրուջլուի խոսքերը. «Ադրբեջանում Հեյդարի պաշտամունքը վնասում է ներկա ռեժիմին: Մարդիկ նյարդայնանում են դրանից և սկսում ավելի քիչ վստահել իշխանություններին»:

Ամեն դեպքում Հեյդարի պաշամունքը ծաղկում է ապրում Ադրբեջանում, որի համար չեն խնայվում միլլիոնավոր դոլլարներ: Իշխանությունները տալիս են հետևյալ բացատրությունը. «Անգնահատելի է նրա ավանդը մեր պետականության կերտման գործում, ուստի ծախսված գումարները ոչինչ են դրա դիմաց»:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում