Համերգ` նվիրված Համբարձման տոնին

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարևորելով սերունդների’ հայրենասիրական արժեքներով դաստիարակվելու գործում ազգային-եկեղեցական տոների հանդիսավոր կերպով նշումը կրթական հաստատություններում, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության հետ համագործակցաբար կազմակերպում է Համբարձման տոնի նշանավորումը հանդիսավոր համերգով, որին հրավիրված են մասնակցելու Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ և սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը, «Արարատ» հոգևոր միության անդամները և աջակիցները:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 13-ին’ ժամը 19.00-ին Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում:

Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում