Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյանի խոսքը կալանավորումից առաջ (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին»,-ասել է Մանվել Գրիգորյանը տեսանյութում։
Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է փաստաբան Արսեն Մկրտչյանը, որն արվել է մինչև Մանվել Գրիգորյանի կալանավորումը:
«Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Եթե ինչ-որ բան ճիշտ չգնա, ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք՝ ով էր, ոչ էլ ուզում եմ՝ պատմությունը կրկնվի, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանտվություն կրի: Մի տարի 10 տարի հետո անկախ նրանից՝ ես կամ, թե չկամ, մեկը էտ խոսացվելու է»,-ասել է Մանվել Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում