«Թանգարանների գիշեր» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամը լինելով, մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, սկսյալ ժ. 18.00-ից, անվճար մուտքով բաց է լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

18.00 Միջոցառման սկիզբ:
18.15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ» ցուցահանդեսի բացում:
19.30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար’ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան), ծրագրում’ հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
21.00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում’ հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
23.30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
24.00 Միջոցառման ավարտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում